Բաժիններ՝

Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայություն

Հունիսի 15-ից 21-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 170, փլուզման, ուժեղ քամու, երկրաշարժի՝ 1-ական, հեղեղման, քարաթափման, տեղատարափ անձրևի, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 2-ական, ուժեղ կարկուտի, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, որոնողափրկարարական՝ 3, թունավորման՝ 8, օձի հայտնաբերման՝ 153, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 57, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 178, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 46, հրդեհի կեղծ կանչի՝ 51, 115 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 44 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 116 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 48 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 100, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930