Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ԼՂ վերջին էսկալացիայից հետո այսօր առաջին անգամ կհանդիպեն. TASS
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կանցկացնեն առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումից հետո, որն ամենազգալին էր 1990-ականների կեսից ի վեր, գրում է TASS-ը:
Բանակցություններում որպես միջնորդ են հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Բոլոր կողմերը հաստատել են իրենց ժամանումը Վիեննա:
ՌԴ ԱԳՆ-ն հաշվարկում է, որ Ալիևի և Սարգսյանի խորհրդատվությունները Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Ժան-Մարկ Էյրոյի մասնակցությամբ ամրապնդելու են ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական ելքի որոնումները:
Միաժամանակ, գործակալությունը գրում է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերություններն այնպիսի վիճակում են, որ վստահությունը միմյանց նկատմամբ ամբողջությամբ բացակայում է:
Պլանավորվում է նաև, որ մինչ երկու երկրների նախագահների հետ բանակցությունները դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կազմակերպելու են մի շարք երկկողմ խորհրդատվություններ: Մասնավորապես, սպասվում է, որ Լավրովը հանդիպում է ունենալու Քերիի հետ: