Դա 559 միլիոն յուանով (91.6 միլիոն դոլար) ավելի պակաս է, քան սկզբնական շրջանում պլանավորված էր բյուջեով:
ԱԳՆ-ում պարզաբանել են, որ տվյալ ընթացակարգն իրականացվել է նախագահական աշխատակազմի հրամանի համաձայն՝ կապված Մուրսիի նախագահական լիազորությունների դադարեցման հետ:
Դեսպանը լեռը բարձրանալու գործընթացը սկսել է կիրակի և ավարտել է երեկ:
Ահմադինեժադի խոսքերով՝ Թեհրանն ու Բաղդադը վերջին տարիներին մշտապես ամրագրում են իրենց բարեկամական ու եղբայրական հարաբերությունները:
Արդեն երկու օր է, ինչ շարունակվում են սահմանամերձ գոտու բախումները:
Եկատերինբուրգի ոստիկանությունը միջամտել է քրեական հեղինակությունների կազմակերպած «սխոդկային»՝ ձերբակալելով մի շարք «օրենքով գողերի»:
Ես կարող եմ մահանալ երջանիկ՝ այդպես էլ երբևէ չզբաղեցնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը:
Քարտերը հայտարարել է, որ վերանայվելու է տեղեկատվության պահպանման քաղաքականությունը, որը ներկայումս կրում է ավելորդ կենտրոնացված բնույթ:
Ակնկալվում է, որ հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարում համագործակցությունը:
Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Ցուցարարները բողոքել են իշխող Ժողովրդական կուսակցության ֆինանսական չարաշահումների և վարչապետ Մարիանո Ռախոյի կողմից «սև գումարներ» ստանալու դեմ:
Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում բազավորված և սիրիական ընդդիմությանն աջակցելու հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության աշխատակիցներից Էլիզաբեթ Օ’Բեգին:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Ալեքսեյ Նավալնու քրեական հետապնդումը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով:
Բրիտանացի զինվորներին Սիրիա ուղարկելը կարող եք որակել նաև պատերազմի սկսում՝ թեպետ և սահմանափակ ժամկետով պատերազմ:
Եգիպտոսի անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է ստացել առևտրային նավերով թուրքական զենք Եգիպտոս մատակարարումների սկսվելու մասին:
Նախորդ գործողությունն իրականացվել էր մարտին, որի ժամանակ ձերբակալվել էր 14 վրացի կողոպտիչ:
Նախարարը կարևորել է նաև թյուրքալեզու երկրների պատմության, աշխարհագրության ու գրականության միասնական դասագրքերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:
Սպասվում է, որ առաջին միասեռական զույգերի ամուսնության արարողությունները տեղի կունենան եկող տարվա ամռանը:
Ակնհայտ է, որ վարորդը գիտակցաբար խախտում չի գործել:
Այս մասին նշված է Военно-промышленный курьер (Ռազմարդյունաբերական սուրհանդակ) պարբերականի պատրաստած հաշվետվությունում:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ եվրապատգամավորները հանդիպել են մեկուսարանում գտնվող Վանո Մերաբիշվիլիի հետ:
2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բաթումի ծովային նավահանգստի բեռնաշրջանառությունը կազմել է 789.629 տոննա չոր բեռ:
Սաակաշվիլիի խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ցուցաբերել է բավական կառուցողական ու բաց դիրքորոշում:
Կիաին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Մարդու իրավունքների տուն՝ ընդգծելով, որ նախկինում դրա փակումը հանդիսացել է մարդու իրավունքների կոպիտ խախտում:
Հանցագործները հափշտակել են զբոսաշրջիկների բջջային հեռախոսներն ու պայուսակները:
PKK-ն մտադիր է առաջիկա բողոքի ակցիաների ժամանակ անվտանգության ուժերի դեմ կիրառել ինքնաշեն պայթուցիկներ և Մոլոտովյան կոկտեյլներ:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Կոնֆերանսը նախաձեռնել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, այն հավանության է արժանացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության կողմից:
Նրանք, ովքեր հանդես են գալիս Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններով, արդյունքում կտուժեն այդ դիրքորոշումից:
Աղբյուրը հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ այցի ծրագրի կազմման ուղղությամբ: