![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/vrastan3.jpg)
Թբիլիսին հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, մայիսի 15-ին Գաբալայում (Ադրբեջան) հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
«Վրաստանը հանդես է գալիս Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության, հանգստության և երկարաժամկետ զարգացման օգտին»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ հանդես գալով Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման արդյունքով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: