Բաժիններ՝

Ադրբեջանի վարչապետը մեկնել է Վրաստան

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այցով գտնվում է Վրաստանում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և այլ պաշտոնատար անձինք, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ադրբեջանի վարչապետն այնտեղից ուղևորվել է միանգամից Վրաստանի նախագահի նստավայր, որտեղ ընթանում է նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Այցի շրջանակում ադրբեջանցի պաշտոնյան հանդիպելու է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Սպասվում է, որ Ադրբեջանի վարչապետը կմասնակցի ու ելույթ կունենա Թբիլիսիում կայանալիք նիստին, որը նվիրված է Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքի 20-ամյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031