Չեռնոմորսկի մոտ նավին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երկու քաղաքացի է վիրավորվել. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկրի երկու քաղաքացի՝ չորաբեռնատար նավի անձնակազմի անդամները, վիրավորվել են Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստի շրջանում նավին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ խոսքը Պանամայի դրոշի ներքո նավարկող թուրքական նավի անձնակազմի անդամների մասին է, որը հունիսի 22-ի առավոտյան ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման։ Տուժածների վիճակը գտնվում է Կիևում Թուրքիայի դեսպանության և Օդեսայում գլխավոր հյուպատոսության հսկողության ներքո։

Թուրքիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ուկրաինայում հակամարտության սրման հետ կապված նման միջադեպերը սպառնալիք են ստեղծում երկրի շահերի և Սև ծովում տարածաշրջանային անվտանգության համար։ Անկարան մտահոգություն է հայտնել ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմին։

Գերատեսչությունում հայտարարել են նաև, որ Սև ծովում քաղաքացիական նավագնացության անվտանգությունը Թուրքիայի առաջնահերթությունն է, և կոչ են արել բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930