ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Նիստը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների ու հայտարարագրերի հիման վրա 2025 թվականի գործունեության արդյունքներին։
Քննարկվել են նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա անելիքները։
Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել նոր հանձնարարականներ։

