Մոգերինին վաղը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին․ Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր Վիեննայում հանդիպելու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Եվ այս ուղերձը ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից այսօր ներկայացվելու է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին»,- ասել է Սվիտալսկին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031