Ռուբիոն կմեկնի Բահրեյն, Քուվեյթ և Արաբական Միացյալ Էմիրություններ

Մարկո Ռուբիոն կայցելի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն՝ քննարկելու Իրանի և տարածաշրջանային անվտանգության հարցերը․

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 23-25-ը պաշտոնական այցով կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և Բահրեյնում։ Այցի ընթացքում նա կքննարկի տարածաշրջանի համար առաջնահերթ մի շարք հարցեր, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Բանակցությունների օրակարգում ներառված են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի թեման, Հորմուզի նեղուցում ազատ և անվտանգ նավագնացության վերականգնման ուղղությամբ իրականացվող ջանքերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ապահովման հարցերը։

Բահրեյնում Ռուբիոն նախատեսում է հանդիպել նաև Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930