
Բաքվում հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով

Ղարաբաղի հակամարտությունը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով` միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
«Թուրքիայի և Վրաստանի իմ գործընկերների հետ հանդիպումներում նշվել է, որ Ղարաբաղի հակամարտությունը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով` միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Ես շնորհակալ եմ թուրք և վրացի ժողովուրդներին Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանն աջակցելու համար»,- հայտարարել է Հասանովն այսօր Գաբալայում՝ Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Թինաթին Խիդաշելիի և Իսմեթ Յըլմազի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ: