Բաժիններ՝

Բաքուն հայտարարել է, որ Անկարայի և Թբիլիսիի հետ կստորագրի պաշտպանության ոլորտի վերաբերյալ հուշագիր

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը մտադիր են ստորագրել պաշտպանության ոլորտում լիակատար փոխըմբռնման մասին հուշագիր: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Գաբալայում՝ Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Թինաթին Խիդաշելիի և Իսմեթ Յըլմազի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Մենք (Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ) մտադիր ենք ստորագրել պաշտպանության ոլորտում լիակատար փոխըմբռնման մասին հուշագիր: Դա իրավական բազա կծառայի մեր եռակողմ համագործակցության համար, նոր փուլ կդառնա մեր եռակողմ համագործակցության համար: Ապագայում, ելնելով այդ ձևաչափից, պլանավորված է նոր նախագծերի անցկացում»,- ասել է Հասանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս