
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Այսօր Գաբալայում (Ադրբեջան) կայացած հանդիպմանը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը քննարկել են տարածաշրջանային և ռազմական համագործակցության հարցեր, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:
«Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքայի ռազմական կապերը կառուցված են եղբայրության և երկու երկրների լիակատար փոխըմբռնման վրա: Զաքիր Հասանովը և Իսմեթ Յըլմազը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցության հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:
Հասանովն ու Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին կարևորել են եռակողմ ձևաչափով կայացած հանդիպման «ռազմավարական նշանակությունը»: