Սերժ Սարգսյանն արդեն Վիեննայում է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա: Մայիսի 16-ին նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների:

Վիեննայում են նաև համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները: ՄԽ համանախագահները մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել` նշելով.

«Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բա նակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա»:

Տեսանյութեր

Լրահոս