Վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են, որ ավիավթարի պատճառը դեռ պարզված չէ:
Խորհրդատվության ընթացքում քննության առնվեցին հայ-թուրքմենական բարձր մակարդակի երկխոսությանը և երկկողմ միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` արծարծվեցին սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկող Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին, Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում նախատեսվող ծրագրերի անցկացմանը, ինչպես նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտին վերաբերող հարցեր:
Փարիզում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտգործնախարարությանը եւ նամակ` կրթության նախարարությանը, բողոքելով երկրի դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկման դեմ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Իրաքի փոխվարչապետը նաեւ հայտնել է Հայաստանում դեսպանատուն բացելու իր երկրի մտադրության մասին: Հայաստանի փոխվարչապետը ողջունել է այդ մտադրությունը, ինչպես նաեւ կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:
«Շվեցարիան՝ իբրեւ չեզոք երկիր, ավանդաբար հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, եւ Հունգարիան բոլոր հնարավոր ձեւերը պետք է օգտագործի՝ Հայաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար»։
Վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն, օրինակ, չի հավատում առաջ քաշված պաշտոնական այն վարկածին, որի համաձայն` զինված չեչենների այս խումբը Դաղստանի տարածքից է անցել Վրաստան:
Այն հանգամանքը, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան գրեթե համընկել է Ադրբեջանի կողմից Հունգարիայի հաշիվներին զգալի գումարի մուտքագրմանը, վկայում է հունգարական արդարադատության խորը անկման մասին:
Ադրբեջանական քարոզչությունը, սակայն, հերթական անգամ ձախողվեց հենց այն ժամանակ, երբ փորձ արվեց «ԱՍԱԼԱ»-ի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի թիվը 600 հազար ներկայացնել:
ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալությունը ներկայացրել է Սիրիայում կատարվող բռնությունների հետևանքով փախուստի դիմողների աննախադեպ թվաքանակը: Նշենք, որ օգոստոսի 10-ին Սիրիայի ավելի քան 100.000 քաղաքացի փորձ է արել լքել երկիրը: Սրա հետևանքով՝ սիրիական փախստականների թիվը հասել է 235.300-ի:
Հունգարացի դիվանագետն ասել է ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո:
Երկօրյա այցի շրջանակում Ռասմուսենը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հիշեցնենք, որ ֆրանսիական դպրոցների չորրորդ դասարանի համար նախատեսված պատմության և աշխարհագրության դասագրքերում երկու էջ է հատկացվել Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանը:
Արևմտաաֆրիկյան երկրների տնտեսական համագործակցության ասոցացիան պատրաստ է Մալի ուղարկել 3.3 հազար զինծառայողի, սակայն դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատը:
Հուսեյնը և Հաջիզադեն Իրան էին մեկնել Թավրիզում անցկացվող փառատոնին մասնակցելու համար և ձերբակալվել էին այնտեղ մայիսի 2-ին: Նրանց գործը լսվել է դատարանում:
Սաֆարովի ազատ արձակում նսեմացնում է օրենքի գերակայությունը և վտանգում տարածաշրջանի խաղաղությունը: Ադրբեջանի կառավարությունը պետք է անմիջապես վերանայի իր որոշումը՝ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ»,- գրել է նա:
«Ցուցարարները ներողություն են խնդրում հայերից իրենց կառավարության արարքի համար: Ելույթ ունեցողները հիմնականում քննադատել են կառավարությանը, որ այն համարձակվել է ծախել հունգարների խիղճն ու պատիվի հանուն մի քանի գրոշի: Նրանք նշեցին նաև, որ երկու բռնակալներ զրկեցին Հունգարիային ազնիվ ապագայից: Հավաքվածները ընդգծեցին, որ Հունգարիայի «կողտոտ» իշխանությունները չպետք է մնան իշխանության ղեկին»,- ասել է Հակոբյանը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ներկայացնում են արտահերթ նստաշրջանի օրակարգը.
ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշման պահանջը կներկայացնենք սեպտեմբերի 5-ին ժամը 16:00-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, Հայաստան եւ Ադրբեջան այցելող ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր եւ պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին:
Նախարարի խոսքերով՝ լեգիտիմութան հարցը որոշվում է միայն ընտրական կետերով և ոչ թե այս կամ այն երկրի նախագահների կամ կուսակցությունների կողմից: Զուաբին նաև դիմել է սիրիացի փախստականներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ հայրենիք, որի համար, նրա խոսքերով, թույլտվություն պետք չէ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ PKK-ի զինյալները կիրակի գիշերը Շըրնաքի նահանգում սպանել էին 10 զինծառայողի: F-16 ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել քուրդ զինյալների 20 ճամբարներին, մատակարարման կետերին ու ապաստարաններին: Այդ գործողությանը մասնակցել է 18 մարտական ինքնաթիռ: Դրանք բոլորն էլ անվնաս վերադարձել են իրենց բազա:
Ռիչարդ Նորլանդը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում փոխարինելու է Ջոն Բասսին: Ամերիկյան Սենատը Նորլանդին այդ պաշտոնում հաստատել է այս տարվա մարտի 29-ին: Իսկ նորանշանակ դեսպանի երդման արարողությունն ԱՄՆ պետդեպարտամենտում տեղի է ունեցել հուլիսի 27-ին:
Չինաստանի պաշտպանության նախարարը հնգօրյա պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում:
«Եթե նրանք կարողանում են քնած մարդուն սպանողին սարքել ազգի հերոս, դա արդեն խոսում է նրանց մտածելակերպի մասին»,-իր խոսքում նշել է ԲՀԿ առաջնորդը:
Հայտարարության տեքստում ՀՀ ԱԺ-ն ոչ միայն խստորեն դատապարտում է կատարվածը և հորդորում ժողովրդավարական բարժեքներով առաջնորդվող բոլոր երկրներին դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի գործաքը, այլև դադարեցնում է պաշտոնական հարաբերությունները Հունգարիայի խորհրդարանի հետ:
Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը հայտնել էր, թե Սաֆարովի անվտանգությունը հոգում է իրենց գերատեսչությունը:
Օգոստոսի 31-ին ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց էր հրապարակել, որում գնահատական էր տրվում այլ պետությունների կողմից մի շարք միջազգային պարտականություններ կատարելու հարցում:
Սա խարան է իմ երկրի ճակատին, ուստի ես հայցում եմ հայ ժողովրդի ներողամտությունը: Խնդրում եմ, որքան հնարավոր է շատ հայերի ծանոթացրեք այս նամակիս…».- նշել է իրավագետը:
Արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործընթացը Ադրբեջանի կողմից մշակված օպերացիայի միայն առաջին քայլն էր:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին: