Լիբանանը ողջունել է հակամարտությանը չմիջամտելու վերաբերյալ Սիրիայի դիրքորոշումը

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտգործնախարար Ասադ աշ-Շայբանիի հետ՝ տարածաշրջանում արագ փոփոխվող իրավիճակի ֆոնին։

Ինչպես նշվում է Լիբանանի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ, զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, որը ենթադրել էր, թե Սիրիան կարող է միջամտել «Հըզբոլլահի» հետ դիմակայությանը, եթե Իսրայելը չհասնի իր նպատակներին։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ավելի վաղ իր հարցազրույցում մերժել էր ռազմական միջամտության հնարավորությունը՝ հայտարարելով, որ Դամասկոսն ապավինում է բացառապես դիվանագիտական, քաղաքական և տնտեսական մեթոդներին՝ տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար։

Իրավիճակի հետնապատկերին Սալամը Սիրիայի առաջնորդի դիրքորոշումն անվանել է «եղբայրական ու անկեղծ» և աջակցություն հայտնել դրան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930