Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ ՝ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման հետ կապված իր դժգոհության պատճառով
Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման հետ կապված իր դժգոհության պատճառով։
«Ընդգծվել է, որ տվյալ որոշումն անարդար է, կողմնակալ և հակասում է միջազգային իրավունքի դրույթներին։
Մտահոգություն է արտահայտվել այն առնչությամբ, թե որոշման մեջ, իբր, օգտագործվել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող տերմինաբանություն։
Ադրբեջանը մերժում է դատարանի այս որոշումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ դժգոհություն է հայտնել այն փաստից, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները, Պաշտպանության բանակը, գլխավոր դատախազը և օմբուդսմենը։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շուրջ 10 տարի անց կայացրած որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է 90 հազար եվրո փոխհատուցում վճարել 2014 թվականին գերեվարված և դաժանաբար սպանված մայոր Հայկ Թորոյանի ընտանիքին։
Դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը, ինչպես նաև խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արգելքը։

