Վիեննայում այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պլանավորում են այսօր հանդիպել Վիեննայում, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը, որտեղ ապրիլին կտրուկ սրվել էր իրավիճակը, գրում է RIA Novosti-ն:

Սպասվում է, որ բանակցություններին որպես միջնորդ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա):

Գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ կայանալիք հանդիպման գլխավոր նպատակն է լինելու «1994 թվականի զինադադարի համաձայնագրի, վստահության միջոցառումների ամրապնդումը՝ բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»:

Մոսկվայում սպասում են, որ Ղարաբաղի հարցով հանդիպումը Ավստրիայի մայրաքաղաքում նպաստելու է ԼՂ հակամարտության գոտում կայունության հաստատմանն ու պայմաններ է ստեղծելու բանակցությունների համար:

Նշվում է, որ նախորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 2015թ. դեկտեմբերի 19-ին Բեռնում՝ մինչ ԼՂ հակամարտության սրացումը:

Տեսանյութեր

Լրահոս