Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԻ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը իրենց բնույթով ռազմավարական ենթակառուցվածք են, որոնց գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նման դեպքերում պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն միջամտելու, եթե առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։
Որոշման նախագծի ընդունման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ։
Նախագծի հանրային քննարկման ժամկետ է սահմանվել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 8-ը։

