Լավրովն ու Քերին կքննարկեն Սիրիայի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի վիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Այսօր գլխավորը Սիրիան և Լեռնային Ղարաբաղն են, ինչպես նաև Ուկրաինան ու երկկողմ հարաբերությունները»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ մտադիր է այսօր հանդիպել Ջոն Քերիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031