Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պլանավորում են անցկացնել համատեղ զորավարժություններ: Այս մասին, ըստ minval.az-ի, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մարտունակությունն ու մարտական պատրաստությունը մեծացնելու համար նպատակահարմար ենք համարել համատեղ զորավարժությունների անցկացումը:
Ընդգծվել է կիբերանվտանգության ոլորտում սերտ համագործակցությունը, ինչպես նաև նավաթագազային խողովակաշարերի պաշտպանությունը: Կարծում եմ՝ դրա ահմար հարկավոր է անցկացնել համատեղ զորավարժություններ»,- ասել է Հասանովը երեկ Գաբալայում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման արդյունքով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: