Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հայտնի Սուրբ Հրեշտակի ամրոցի տարածքում, որը գտնվում է Վատիկանից 500 մետր հեռավորության վրա, բողոքի ցույց է կազմակերպվել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով այդ ժամերին հանդիպման էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում հանդիպել է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պաշտոնապես հետ է կանչում Թուրքիայում իր արտակարգ և լիազոր դեսպանին:
«Զարմանալի էր, որ Ալիևը հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն Առաքյալների պալատում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 5-ին պաշտոնապես հետ է կանչել Անկարայում իր դեսպանին:
Դուբայի միջազգային օդանավակայանը (Արաբական Միացյալ Էմիրություններ) 2017 թվականին պահպանել է միջազգային ուղեւորափոխադրումների ծավալով աշխարհի ամենալիաբեռնված օդանավակայանի կոչումը։
Թբիլիսիի Ի.Գրիշաշվիլիի անվան «Կարվասլա» պատմության թանգարանը հրավիրում է թբիլիսցի նկարիչ եւ երաժիշտ Աշոտ Տեր-Խալիֆյանի աշխատանքների «20 տարի անց» խորագրով հետահայաց ցուցահանդեսին:
Իրանում մեկնարկել է շախմատի «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը:
Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀԿ կողմից որպես ՀՀ նախագահ թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այն նպատակ էր հետապնդում մտքեր փոխանակել բրիտանահայ համայնքի հետ:
Սարատովում հետաքննում են ձյունածածկ փոսն ընկած հնգամյա տղայի մահը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այո, կլինեն հորդորներ, առաջարկներ, բայց եթե պաշտոնական Բաքուն խոչընդոտի, բարդ է լինելու դա անմիջապես իրականացնել, այսինքն՝ սպասվում է մեծ և քրտնաջան աշխատանք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում դիմավորում են ցույցերով:
Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), որոնք կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունների ավարտական փուլում են, պլանավորում են փետրվարի 6-ին ներկայացնել կոալիցիոն պայմանագիրը:
Անձը չպարզված մի տղամարդ հրաձգություն է սարքել Թեհրանում Իրանի նախագահի վարչակազմի շենքի մերձակայքում:
Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների ողջ մնացած միակ մասնակից Սալահ Աբդեսլամին փետրվարի 5-ի առավոտյան տարել են Բրյուսելի Արդարադատության պալատ՝ 2016 թվականի մարտին, երբ ահաբեկիչը թաքնվում էր Բրյուսելում, ոստիկանության հետ փոխհրաձգության գործով իր առաջին դատավարության համար։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց իր երկար սպասված հաշվետվությունը` Ռուսաստանի իշխանության ու անձամբ Պուտինի մերձավորների վերաբերյալ, ինչը պահանջվում էր 2017թ. հուլիսին Կոնգրեսի կողմից ընդունված «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու միջոցների մասին» օրինագծով:
Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:
«Դա Ադրբեջանի ներքաղաքական խնդիրն է։ Բնականաբար, տարբեր մեկնաբանություններ կան, որոնցից մեկն այն է, որ ընտրական գործընթացները, կառավարության ձևավորումը և ավարտը Հայաստանի հետ զուգահեռ գնա։ Բայց դա իրենց ներքին խնդիրն է, և առանձնապես շատ չի անհանգստացնում»:
Թուրքիայի ղեկավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական Ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին անդրադարձել է Իլհամ Ալիևի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը և քննադատել այն:
ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտելուց հետո ձեռնամուխ է եղել Իրաքում տեղաբաշխված իր զորքերի դուրսբերմանը:
Չորս մարդ է զոհվել Չինաստանի Յունանի նահանգի Կունմին-Չուչժոու արագընթացի խճուղում փետվարի 5-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային վթարի հետեւանքով, որտեղ 53 ավտոմոբիլներ են բախվել:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման նպատակով իշխանություններին ուղարկված դիմումն այդպես էլ անպատասխան է մնացել:
Ադրբեջանի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները:
Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը գլխավորել են հարկային ապաստան հանդիսացող երկրների վարկանիշը:
Հարավային Կորեայի Վերաքննիչ դատարանը մեկամյա ազատազրկումից հետո բանտից ազատել է Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին:
Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: