Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian
Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել, հաղորդում է The Guardian-ը։
Հունիսին չինական մեքենաների արտահանման ծավալներն առաջին անգամ հատել են 1 միլիոնի սահմանագիծը, իսկ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունից արտերկիր առաքվող ապրանքների ընդհանուր ծավալն աճել է 27%-ով։
Չինաստանի մաքսային ծառայության պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ առևտրի սպասվածից բարձր ցուցանիշները երկրին թույլ են տալիս մոտենալ անցյալ տարվա ռեկորդային՝ 1 տրիլիոն դոլարի առևտրային հավելուրդին կամ նույնիսկ գերազանցել այն։ Ընդ որում՝ դրան հաջողվել է հասնել Դոնալդ Թրամփի սանձազերծած սակագնային պատերազմի պայմաններում։
Չինական ապրանքանիշերի վաճառքը՝ BYD-ից մինչև Jaecoo, կտրուկ աճում է՝ շուկայից դուրս մղելով տարիների պատմություն ունեցող հայտնի բրենդներին, հատկապես՝ Եվրոպայում։

