Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ուժեղացնում է վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին

ԿԺԴՀ-ի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին՝ զինվորականներին իրավունք ընձեռելով խոցմամբ կրակելու ցանկացած մարդու, ով սահմանին կմոտենա մեկ կիլոմետր հեռավորությամբ:

Այս միջոցը նպատակամղված է երկրի տարածք նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն, օգոստոսի 27-ին հաղորդում է RFA ռադիոկայանը՝ վկայակոչելով աղբյուր ԿԺԴՀ-ի Համգյոն Փուքթոյի նահանգից:

«Հվերյոն քաղաքի ոստիկանությունը հրապարակել է նախազգուշացում հանրային անվտանգության նախարարության անունից, որտեղ ասված է, որ կորոնավիրուսը տարածվել է ամենուրեք, բացի ԿԺԴՀ-ից, եւ որ թշնամիները փորձում են այն ժողովրդական հանրապետություն բերել սահմաններով»,- նշում է RFA-ն:

Ռադիոկայանի տվյալներով՝ հատուկ միջոցները գործում են Չինաստանի հետ ամբողջ սահմանի երկարությամբ, որն ավելի քան 1,4 հազար կիլոմետր է: Մի այլ աղբյուր RFA-ին հավաստել է, որ զինծառայողներին այդ շրջանում բաժանել են մարտական փամփուշտներ: Հարեւան ՉԺՀ-ի հետ սամանը, որն անցնում է Ամոնկան (Յալուցզյան) գետով, միշտ պահպանվել է բավականին թույլ, ինչից տասնամյակների ընթացքում օգտվել են փախստակներն ու մաքսանենգները:

Հունվարին համավարակն սկսվելուց հետո ԿԺԴՀ-ն փակել է իր սահմանները:

Մի շարք արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ սահմանապահներին օգնության են ուղարկվել Կորեական ժողովրդական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկներ: Պաշտոնական տվյալներով՝ երկրում մինչ օրս կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս