Մոսկվայում ձերբակալվել է հայկական ծագմամբ գործարար Օլեգ Մկրտչյանը: Այս մասին հայտնում է Մոսկովսկի կոմսոմոլեցը: Այս մասին հայտնում է obozrevatel.com-ը:
Փետրվարի 7-ին կյանքի 71-րդ տարում վախճանվել է Համացանցի հիմնադիրներից մեկը եւ ոչ առեւտրային էլեկտրոնային սահմանագծերի հիմնադրամի (EFF, Electronic Frontier Foundation) հիմնադիր Ջոն Փերի Բառլոուն:
ԱՄՆ-ի Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը եւ դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը փետրվարի 7-ին հայտարարել են բյուջեի շուրջ պայմանավորվածության հասնելու մասին, որը նախատեսում է առաջիկա երկու տարում ավելացնել պաշտպանության բնագավառի եւ մի շարք սոցիալական ծրագրերի վրա կատարվող ծախսերը։
Վենեսուելայի նախագահի ընտրությունները կկայանան այս տարվա ապրիլի 22-ին:
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարված է հասցել Սիրիայի կառավարական զորքերին:
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական ցանցում 2014 և 2016 թվականներին արված գրառումներում վիրավորվելու հիմնավորմամբ ուսանող է կալանավորվել:
Թայվանի արեւելյան մասում լույս փետրվարի 7-ի գիշերը տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է տասի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օլիմպիական զինադադարի կոչ է արել Հարավային Կորեայի Փհենչհանի Խաղերի ժամանակ։
Ադրբեջանի կողմից վարձված քաղաքական գործիչներն այսուհետ ևս ջանալու են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Հայ նշանավոր զորավար, պետական գործիչ և մտածող Գարեգին Նժդեհին թուրքերը ժամանակին տվել էին Նժդեհ-Աժդա փաշա անունը, որը նշանակում է ահուսարսափ տարածող փաշա։
Սիրիայի Աֆրին քրդաբնակ քաղաքի վրա 19 օր շարունակվող թուրքական հարձակումը այնտեղ բնակվող վերջին հային՝ Հարութ Գևորգին հիշեցնում են ցեղասպանության ժամանակները:
«Փաստ» թերթը գրում է. «Որակի ռուսական համակարգը՝ Роскачество–ն, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի անունից կկատարի կոնյակի որակի համընդհանուր ուսումնասիրություն:
Չինաստանի բնակչուհիներից մեկը բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 81 տարեկան հասակում՝ դառնալով էլեկտրոնային առեւտրի բնագավառի մասնագետ:
«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է»:
Այսօր Եվրամիության առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ, ներառյալ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, բարձր գործազրկությունը, պոպուլիստական հռետորաբանությունը, ահաբեկչությունն ու Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը: Ինչպե՞ս են այս մարտահրավերներն ազդում դաշինքի վրա:
Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները Samsung-ի սմարթֆոններ չեն նվիրի Իրանի պատվիրակության ներկայացուցիչներին:
«Եթե Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ հակամարտող կողմերը փորձում են հանուն հակամարտության կարգավորման «համաձայնեցնել ժամացույցի սլաքները»»:
Թուրքական ԶՈւ ռմբակոծության հետևանքով վնասվել է Աֆրինի ջրի մաքրման կայանը և աֆրինցիները մնացել են առանց խմելու ջրի:
Թայվանի արևելյան ափին փետրվարի 7-ի երեկոյան տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Թաթարստանի առողջապահության նախարարի տեղակալ Ելենա Շիշմարեվան մահացած է հայտնաբերվել սեփական տանը:
Ռուսաստանում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է համբերատար լինել, Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը:
Քրդական Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել սիրիական Աֆրինում բնակվող վերջին հային` մասնագիտությամբ երկաթագործ Հարութ Գևորգին:
Կորեական թերակղզու իրադրության կարգավորման ԱՄՆ-ի ուժային սցենարը կարող է մինչեւ մեկ միլիոն կյանք խլել:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունել է ձմեռային Օլիմպիական խաղերում կորեական միասնական թիմի ստեղծումը:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահների Ստեփանակերտ կատարելիք այցի առիթով հայկական կողմի հնչեցրած ակնկալություններն ու այդ առումով հրապարակվող հայտարարությունները ունեն ընդգծված համահնչեղություն միջազգային ընտանիքի, այս դեպքում միջնորդական առաքելության ձեւաչափի կողմից եղած հայտարարություններին։
Ադրբեջանում գործող «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը ցանկանում են մասնակցել 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:
Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը նկարագրում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ:
Կորսիկացի ազգայնական պատգամավորները, որոնք ընտրություններում ապահովել են ընտրողների մեծամասնության աջակցությունը, որոշել են բոյկոտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ փետրվարի 7-ին պլանավորված ճաշկերույթը։
Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնը Կատալոնիայի նոր խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը հրապարակել է «կրկնակի կառավարության» ստեղծման իր ծրագիրը՝ մեկը Բարսելոնում, մյուսն Իսպանիայի սահմաններից դուրս:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը ԱԳ նախարարությունը կգլխավորի Դաշնային Հանրապետության ապագա կառավարության կազմում՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:
Վալոնիա-Բրյուսել Դաշնության պետական ծառայության եւ բյուջեի գործերի նախարար Անդրե Ֆլաոն առաջարկել է արաբերեն դասավանդել Բելգիայի ֆրանսալեզու հանրակցության դպրոցներում։