ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը

«ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում մանդատների կիրարկման վերանայման աշխատանքային խմբի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն հանդես եկավ ելույթով և անդրադարձավ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը, ինչպես նաև մանդատների բարելավման վերաբերյալ քարտուղարության կողմից ներկայացված առաջարկություններին։

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց ՀՀ հանձնարությունը՝ նպաստելու կազմակերպության արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ պահպանելով անդամ երկրների կողմից տրված մանդատներին համապատասխան անաչառ, օբյեկտիվ ու փաստերի վրա հիմնված Գլխավոր քարտուղարի զեկույցների ներկայացման կարևորությունը։

Ընդգծվեց, որ մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից։ Արդյունավետությունը պետք է արտացոլվի ոչ միայն մանդատների բովանդակության, այլև Կազմակերպության աշխատանքի կազմակերպման եղանակի մեջ։ Սա ենթադրում է առավել հակիրճ և մատչելի փաստաթղթերի պատրաստում, տեքստերի ավելի գիտակցված մշակում, ինչպես նաև բանակցությունների կենտրոնացում բովանդակային հարցերի վրա՝ խուսափելով կրկնվող բնույթի առաջարկություններից։ Այս մոտեցումը հնարավորություն կտա Կազմակերպությանը առավել արդյունավետ օգտագործել իր սահմանափակ ժամանակն ու ռեսուրսները և ավելի արդյունավետ կատարել անդամ պետությունների կողմից իրեն վերապահված մանդատները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031