Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին: Մենք հետևելու ենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կլուծի այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ՝ միջազգային ձևաչափերում։
Գերմանիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների առնչությամբ, բայց ինքնուրույն է լուծելու էներգամատակարարման հարցերը:
«Իրականության մեջ, Թուրքիան իր նկրտումներով, որոնք ոչ միայն համասուննիական են, այլ նաև համաթուրքականության տարրեր են պարունակում իրենց մեջ, զգալիորեն անհանգստացնում է Իրանին: Եվ բնական է, որ իրանցիներն իմ նշած երկու ուղղություններն էլ դիտարկում են՝ որպես սպառնալիք իրենց պետական և ազգային շահերի տեսանկյունից, հետևաբար, այս հարթությունում էլ կարելի է սերտացնել համագործակցությունն Իրանի հետ»:
The Global Times չինական թերթը սեպտեմբերի 1-ին նախազգուշացրել է, որ Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանին զինված հակամարտության դեպքում հնդկական զորքերն ավելի լուրջ կորուստներ կկրեն, քան 1962 թվականի սահմանային պատերազմի ընթացքում։
Հունգարիայի իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն երկրի սահմանները փակելու որոշումը, քանի որ այն խախտում է Շենգենյան գոտու ամբողջականությունը:
Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, որն այժմ զբաղեցնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարի պաշտոնը, պաշտոնապես հայտարարել է կուսակցության ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության վերաբերյալ:
Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին:
Չեռնոգորիայի մայրաքաղաքում ծեծկռտուք է տեղի է ունեցել ընդդիմության եւ կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) կողմնակիցների միջեւ. երկու կողմերը նշել են ընտրություններում իրենց հաղթանակը:
Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի օֆիսի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին:
Սեպտեմբերի 1-ին պայթյուն է տեղի ունեցել Բաղդադից դեպի հյուսիս ընկած տարածքում:
Միացյալ Նահանգների Վիրջինիայի նահանգում օգոստոստի 31-ին աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի E-2C Hawkeye ինքնաթիռը, անձնակազմի բոլոր չորս անդամները հաջողությամբ կատապուլտվել են:
84 տարեկանում մահացել է Հնդկաստանի 13-րդ նախագահ Պրանաբ Մուքերջին։
Սուդանի կառավարությունը եւ «Հեղափոխական ճակատ» խմբավորման ապստամբներն օգոստոսի 31-ին հաշտության համաձայնագիր են նախաստորագրել Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում:
Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձանին։
Հաիթիի մայրաքաղաքում օգոստոսի 31-ին առնվազն 20 մարդ դարձել է հանցավոր խմբավորումների անդամների ընդհարումների զոհ:
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գործադիր խորհուրդը հաստատել է ձայնի իրավունք ունեցողներին կուսակցության նախագահի առաջիկա ընտրություններում, որը հետագայում կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին։
Աֆղանստանի Պակտիայի նահանգում անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակիցներ են զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
«Այս քաղաքականության հիմքում և դրա նպատակը ոչ միայն Թուրքիայի արտաքին հավակնություններն են, այլև գործող վարչակարգի համար երկրի ներսում նման քաղաքականության ներքին նեղ քաղաքական խնդիրներ լուծելու կարևորությունը։ Միաժամանակ նման հավակնություններ դրսևորելով, Թուրքիան փորձում է ոչ միայն ուժեղացնել իր դիրքերը տարբեր տարածաշրջաններում, այլև գործող իշխանություններն այդ քաղաքականությունն օգտագործում են երկրի ներսում իրենց դիրքերն ավելի ամրապնդելու համար։ Հետևաբար՝ այս տեսանկյունից վերջին մի քանի տարիների ընթացքում ակնհայտ երևում է, որ պատժամիջոցների նման քաղաքականությունը Թուրքիայի հավակնությունները զսպելու տեսանկյունից արդյունավետ չէ»,- հավելեց արաբագետը։
Պաշտոնական Բաքուն կրկին ամենաբարձր մակարդակով դժգոհություն է արտահայտում Կրեմլին՝ Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվին չի գոհացրել հուլիսյան մարտերից հետո Հայաստան մոտ 400 տոննա ռազմական բեռ մատակարարելու վերաբերյալ Մոսկվայի պարզաբանումը։
Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով ախտահավածների քանակն անցած օրն ավալացել է 78 512-ով, իսկ վարակի պատճառով մահացածների թիվն աճել է 971-ով:
Թուրքական «Avrasya» սոցիոլոգիական կազմակերպություն կողմից իրականացված վերջին հարցման արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այս պահին 37.2%-է կազմում: Ուշագրավ է, որ հարցվածների զգալի մասն ասել է, որ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու դեպքում նրան քվե չեն տալու: Էրդողանին դեմ արտահայտվածները կազմել են հարցվածների 42.2%-ը:
Կառավարող Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միլո Ջուկանովիչն է, հաղթել է օգոստոսի 30-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում, սակայն բավականաչափ ձայներ չի հավաքել կաբինետ կազմելու համար:
Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երկու քաղաքացիների, որոնք Վիեննայից Լոնդոն էին ժամանել Ryanair ընկերության ինքնաթիռով:
Իրանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին, որը դադարեցվել էր Թեհրանի մերձակայքում Boeing-ի կործանումից հետո, բայց Կիեւը չի համաձայնում:
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Թուրքիայի արգործնախարարի հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիան միշտ էլ եղել է հակամարտության կողմ, պարզապես ձևականորեն այդ ամենը ժխտում էր, սակայն բոլորն էլ հասկանում էին, որ հակամարտության կողմ էր, որովհետև բոլոր դեպքերով միակողմանիորեն պաշտպանում է միայն Ադրբեջանին։
Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարել կազմել նոր կառավարություն:
Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 կրող հրթիռը՝ Երկրի զոնդավորման SAOCOM արգենտինական արբանյակով։
Հնդկաստանը մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել է միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների դադարեցումը, որը սահմանվել էր մարտ ամսին կորոնավիրուսային համավարակի պատճառով:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները, ենթադրվում է, գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմաբազաները, արկերի արձակումները կարող են նշանակել ամերիկյան կողմի եւ թալիբների միջեւ համաձայնագրի պայմանների բացահայտ խախտում: