Բաժիններ՝

ԱՄՆ-ը հետաձգել է ռազմական արբանյակով Delta IV ծանր հրթիռի արձակումը

ԱՄՆ-ում հետախուզական արբանյակով Delta IV Heavy կրող հրթիռի արձակումն ԱՄՆ-ի զինված ուժերի համար՝ հետաձգվել է: Այդ մասին հայտնել է United Launch Allaince (ULA) ընկերությունը:

Հրթիռի մեկնարկը Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից պլանավորվել էր օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 02:12-ին (Երեւանի ժամանակով 10:12-ին):

«Արձակման ղեկավարը… հայտարարել է, որ չի շարունակելու ժամանակի հաշվումը մինչեւ NROL-44-ի հետ Delta IV-ի արձակումը»,- հաղորդվում է ընկերության էջում, որտեղ պետք է իրականացվեր հեռարձակումը:

Ինչպես նշվում է, արձակման հաջորդ փորձը հնարավոր կլինի 24 ժամ անց:

Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերի արբանյակը՝ ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության համար (NRO): NROL-44-ի առաքելությունը կրում է գաղտնի բնույթ, եւ այդ պատճառով ավանդաբար այդպիսի արձակումների համար հեռարձակումը կդադարեցվի կրող հրթիռի մեկնարկից անմիջապես հետո: Ինչպես հաղորդում են մասնագիտացված հրատարակությունները, առաքելության ընթացքում ուղեծիր դուրս կբերի ավտոբուսի մեծությամբ սարքը, որն այսօրվա դրությամբ ամենաբարդ եւ թանկ սարքն է, որն արձակվում է ԱՄՆ-ի կառավարության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս