Բաժիններ՝

Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցներն արհեստական կղզիների պատճառով

Չինաստանը հանդես գալիս ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների դեմ չինական այն ընկերությունների հասցեին, որոնք Հարավկորեական ծովում մասնակցել են արհեստական կղզիների կառուցմանը, եւ պատրաստ է վճռական քայլեր ձեռնարկել իր քաղաքացիների ու ձեռնարկությունների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Իր տարածքում շինարարություն անելը Չինաստանի ինքնիշխան իրավունքն է, դա ոչ մի ընդհանուր բան չունի ռազմականացման հետ: Չինական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց մասնակցությունը իր երկրի տարածքում շինարարությանը տրամաբանական է, օրինական եւ արժանի չէ քննադատության»,- հայտարարել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը պատճառներ չունի անօրինական պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների եւ քաղաքացիների նկատմամբ՝ իր երկրի տարածքում համապատասխան շինարարությանը նրանց մասնակցության պատճառով»:

«ԱՄՆ-ի այդ գործողությունները կոպիտ միջամտություն են ՉԺՀ-ի ներքին գործերին, միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների նորմերի խախտում:

Չինական կողմը վճռականորեն հանդես է գալիս դրա դեմ, մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ ուղղել իր սխալները, անհապաղ դադարեցնել միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին»,- ընդգծել է նա:

Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանը վճռական միջոցներ կձեռնարկի ՉԺՀ-ի քաղաքացիների եւ ընկերությունների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը հաղորդել էր, որ չինական 24 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Հարավչինական ծովում արհեստական կղզիներ բարձրացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար:

Գերատեսչությունում հայտնել են, որ 2013 թվականից Պեկինն այս շրջանում լցնովի կղզիներ է ստեղծել՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 12 քառակուսի կիլոմետր մակերեսով, որոնց վրա տեղակայել է հակաօդային պաշտպանության համակարգեր եւ սպառազինությունների հականավային համակարգեր: Չինաստանը եւ տարածաշրջանի մի քանի երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը, Ֆիլիպինները, տարաձայնություններ ունեն ծովային սահմանների եւ Հարավչինական ու Արեւելաչինական ծովերի պատասխանատվության գոտիներում: ՉԺՀ-ն կարծում Է, որ Վիետնամը եւ Ֆիլիպինները գիտակցաբար վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը՝ տարածաշրջանում լարվածությունը բորբոքելու նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս