Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբոյի հետ քննարկել է ընտրությունների անցկացումը Դոնբասում, հարկավոր է առաջ շարժվել այդ հարցում:
Կորեայի Հանրապետության իշխանությունները «տարերային աղետի հատուկ գոտիներ» են հայտարարել երկրի եւս 20 քաղաքներ, գավառներ եւ շրջաններ, ինչպես նաեւ 36 մանր վարչական միավորներ, որոնք վնաս են կրել սաստիկ անձրեւներից եւ դրանց հարուցած հեղեղումներից: Ինչպես օգոստոսի 24-ին հաղորդել է Yonhap գործակալությունը, համապատսխան որոշումն ավելի վաղ հավանության է արժանացել երկրի նախագահ Մուն Չժե Ինի կողմից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ կորոնավիրուսով կարելի է կրկին վարակվել, սակայն հորդորում է հապճեպ եզրակացություններ չանել: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Քերքհովեն՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Հոնկոնգում կրկնական ախտահարման դեպք է հայտնաբերվել։
Խորապես արդիականացված Տու-95ՄՍՄ ռազմավարական հրթիռակիրը, որն առաջին անգամ օդ էր բարձրացել նախօրյակին, չորսի փոխարեն կարող է ութ թեւավոր հրթիռ կրել: Այդ մասին հայտնել է Միավորված ավիաշինական կորպորացիայի (ՄԱԿ) գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը:
Մալիում իշխանությունը զավթած զինվորականները բրիգադային գեներալ Մահաման Տուրեի թեկնածությունը դիտարկում են որպես փոխզիջումային անձ անցումային շրջանում երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնի համար: Օգոստոսի 24-ին այդ մաիսն հայտնել է Le Journal du Mali թերթը:
Օգոստոսի 24-ի առավոտյան պայթյուն է որոտացել Կրետե կղզու Իրակլիոն նավահանգստում Blue Star Horizon մարդատար նավի վրա, չորս մարդ վերքեր են ստացել: Այդ մասին տեղեկացնում է cretapost.gr. հրատարակությունը:
Ռուսաստանը ու Թուրքիան կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակվերաբերյալ։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է մահացել, իսկ 10 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյն ընթացիկ ամսվա վերջին հեռանում է իր պաշտոնից: Այս մաիսն հաղորդել է The Washington Post (WP) թերթը:
Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն էլեկտրաէներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:
2020 թ․ նոյեմբերի 3-ին ամերիկյան հասարակությունը, այդ թվում՝ ամերիկահայերը, քվեարկելու են Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի համար։
Առաջիկա տարում Իսրայելում սպասվում է հայրենադարձների թվի աճ, ինչպես նաեւ անօրինական միգրանտների աճ:
Սեպտեմբեր 1-ից արտասահմանից Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ:
Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո:
Թուրքիայի կառավարությունը որոշել է Ստամբուլի Խորա վանքը, որտեղ գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին, դարձնել մզկիթ: Որոշումը հրապարակվել է կառավարության թերթում:
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մամուլում շարունակվում են լուրեր հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այսօր՝ օգոստոսի 21-ին հայտնվելիք «լավ լուրը» կապված է գազի պաշարների հայտնաբերման հետ։ Reuters գործակալությունը, վկայակոչելով 2 թուրք պաշտոնյայի, նշում է, որ Թուրքիան Սև ծովում գազի լուրջ պաշարներ է հայտնաբերել, որի արդյունահանման դեպքում զգալիորեն կնվազի երկրի էներգետիկ կախվածությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու պնդումներով Թուրքիան պարբերաբար պահանջում է, որպեսզի Շվեյցարիայում բազմաթիվ մարդկանց դատապարտեն: Իսկ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը այդ պահանջները շրջանցելու լուծում է գտել, այն է` փոփոխություն կատարել «պետության ղեկավարների անձը վիրավորելը» քրեականացնող օրենքում:
Օգոստոսի 19-ին Թուրքիայի Անթալիա նահանգի հյուրանոցներից մեկում ընթրիքի ժամանակ սպանվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից Նադիր Սալիֆովը, որը հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Տոկիոյում օգոստոսի 12-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակամիջոցում առնվազն 28 մարդ է մահացել շոգից, իսկ ամսվա սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 131-ի:
Իսպանիայի հավասար հնարավորությունների հարցերով նախարար Իրենե Մոնտերոն նամակ է ուղարկել տարածաշրջանների ղեկավարներին՝ խնդրելով փակել հասարակաց տները եւ հոսթել-բարերը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ:
ԵՄ-ի բազմաթիվ երկրներում շարունակում են գրանցել COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակի արագ աճ:
Թունիսում Բելառուսից ժամանած առաջին զբոսաշրջիկներին են ընդունել համավարակի սկսվելուց հետո:
Յուլիա Նավալնայան դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլտվություն տալ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիա տեղափոխելու համար:
Թուրքիան բնական գազի խոշոր պաշարներ է հայտնաբերել Սեւ ծովում եւ մինչեւ 2023 թվականը կսկսի դրա կիրառումը:
Լիբիայի Ազգային հաշտության կառավարությունը (ԱՀԿ) օգոստոսի 21-ին հայտարարել է հանրապետության տարածքում անհապաղ հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: