Երբ հայտարարել եմ «Ուժեղ Հայաստան»-ին միանալու մասին, այս գործը վերակենդանացրել են․ Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին համայնքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան․ Մամիկոն Ասլանյանը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից հայտնի դարձած և մամուլում վերահրապարակված այս տեղեկությանը ֆեյսբուքյան տեսանյութով է անդրադարձել։

«Այս քրեական գործը քննվում է 2022 թվականից։ Այդ գործն իմ մասին չի եղել, ուղղակի 2026 թվականին, երբ ես հայտարարել եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, այս գործը վերակենդանացվել է, և քննչական մարմինները հարկ են համարել այս գործով ինձ որպես մեղադրյալ ներգրավել։

Ինձ կանչել-տեղեկացրել են։ Բնականաբար, ես ցուցմունք չեմ տվել, և իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ չբացակայելու արգելք և գրավ, և շարունակել եմ իմ սովորական, քաղաքական, աշխատանքային գործունեությունս մինչև այն ժամանակ, երբ որ իմացանք, որ գործն ուղարկվել է դատարան։ Գործի մանրամասներին ինքս էլ չեմ տիրապետում, բայց եթե հետաքրքրասեր մարդիկ կլինեն, կարող են գործի մասին տեղեկություններ ստանալ․ այդ գործն իմ՝ 2021 թվականի կալանավորական գործից հատուկ առանձնացված գործ է՝ պահեստային տարբերակում իմ վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որպեսզի ինձ զերծ պահեն քաղաքական ակտիվությունից։

Քաղաքական ակտիվությունն ու մարդկային ակտիվությունը, ճնշումների միջոցով, գոնե թե իմ պարագայում, հնարավոր չի մեղմել»,- մանրամասնել է Մամիկոն Ասլանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031