Բաժիններ՝

ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի դիմակայելու Չինաստանին և Ռուսաստանին աշխարհի բոլոր ծայրերում. Էսփեր

ԱՄՆ-ը մտադիր է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերը բաշխել այն կերպ, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայելու Չինաստանին եւ Ռուսաստանին աշխարհի ցանկացած կետում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերն օգոստոսի 26-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Հավայիի նահանգում՝ Անվտանգության հարցերի հետազոտությունների ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնում:

Էսփերը նշել է, որ ընթացիկ շաբաթում ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար ծովակալ Ֆիլիպ Դեւիդսոնի հետ քննարկել է տարածաշրջանի իրադրության զարգացման եւ այնտեղ ուժերի բաշխման հարցերը: «Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը գտնվում է մեծ տերությունների մրցակացության էպիկենտրոնում: Դա գլոբալ մրցակցություն է»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:

«Չինաստանը եւ Ռուսաստանը ներկա են աշխարհի բոլոր ծայրերին,- նշել է Էսփերը:- Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որպեսզի նրանց հետ գործ ունենանք ինչպես (ԱՄՆ-ի զինված ուժերի) Կենտրոնական հրամանատարության գործողության գոտում, այնպես էլ Արկտիկայում, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կամ Եվրոպայում»:

«Մենք պետք Է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ դրան հասնելու համար»,- ընդգծել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը «ներդրումներ կանի տեխնոլոգիաների նոր սերունդների զարգացման բնագավառում», որպեսզի ապագայում պաշտպանի եւ զարգացնի իր հնարավորությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս