Բաժիններ՝

ՌԴ դատախազությունը հիմքեր չի գտել Նավալնիի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ հարուցելու

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ ուղղված հանցավոր գործողությունների վերաբերյալ առայժմ որևէ ապացույց չկա: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը:

Իվանովը նշել է, որ դեռ օգոստոսի 20-ին նախաքննական ստուգում է իրականացվել: Ըստ դատախազի ներկայացուցչի՝ դա ստանդարտ պրակտիկա է օդային ուղևորների հետ նման պատահարների դեպքում:

Օգոստոսի 20-ին 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը։ Օգոստոսի 22-ին Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնահատում է ծանր, սակայն նշում, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է, որ կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործիչը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբի նյութից։ Եվրոպայի մի շարք երկներ Ռուսաստանին կոչ են արել թափանցիկ քննություն իրականացնել այդ դեպքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս