Բաժիններ՝

Կորոնավիրուսի համավարակը բացասաբար 2 ազդել ամբողջ մոլորակի միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա. ԱՀԿ

Կորոնավիրուսի համավարակը բացասաբար 2 ազդել ամբողջ մոլորակի միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա: Այդ մասին Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Միջոցառման տեսագրությունը զետեղվել է կազմակերպության You-Tube-էջում:

«COVID-19-ը միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա ազդել է դրա առաջացրած տագնապների ու վախերի, ինչպես նաեւ հոգեկան առողջության աջակցության ծառայությունների աշխատանքի խախտման պատճառով»,- ասել է նա:

ԱՀԿ-ի ղեկավարի կարծիքով, նման իրավիճակը պայմանավորված է այն սահմանափակիչ միջոցառումներով, որոնք մտցվել էին բազմաթիվ երկրներում, եւ, դրա հետ կապված, մարդկանց միջեւ փոխգործակցության բացակայությամբ:

Գեբրեյեսուսը նշել է, որ հոգեկան խանգարումներից տառապում է շուրջ մեկ միլիարդ մարդ, բայց որակյալ բուժօգնությունը հասանելի է բնակչության փոքրամասնությանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 24 միլիոն դեպք, ավելի քան 821 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս