Բաժիններ՝

Թրամփը պաշտոնապես համաձայնվել է իր թեկնածությունը քվեարկության դնել

Դոնալդ Թրամփը պաշտոնական համաձայնություն է տվել նախագահի ընտրության համար իր թեկնածությունը կրկին քվեարկության դնել Հանրապետական կուսակցությունից: Օգոստոսի 27-ի ուշ երեկոյան Սպիտակ տանը ելույթ ունենալով հանրապետականների համազգային համագումարի շրջանակում՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել կուսակիցներին վստահության համար եւ ընդունել նրանց առաջարկությունը դառնալու պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

Թրամփը նաեւ հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները կդառնան ամենակարեւորը Միացյալ Նահանգների պատմության մեջ:

«Չնայած մեր՝ որպես երկրի մեծությանը, այն ամենն, ինչին մենք հասել ենք, այժմ վտանգի մեջ է: Դրանք ամենակարեւոր ընտրություններն են մեր երկրի պատմության մեջ»,- ասել է Միացյալ Նահագների ղեկավարը:

«Նախկինում երբեք ընտրողների հանդեպ չի ծառացել ավելի հստակ ընտրություն կուսակցությունների միջեւ. երկու տեսակերպ, երկու փիլիսոփայություն, երկու օրակարգ:

Այդ ընտրությունները կորոշեն, թե մենք կպահպանենք արդյոք ամերիկյան երազանքը թե սոցիալիստական օրակարգին թույլ կտանք խորտակել մեր նվիրական ճակատագիրը: (…) Այդ ընտրությունները կորոշեն, թե մենք կպաշտպանենք արդյոք ամերիկյան կենսակարգը թե արմատական շարժանը թույլ կտանք լիովին ոչնչացնել այն: Դա տեղի չի ունենա»,- ընդգծել է Թրամփը:

2020 թվականին ԱՄՆ-ի «Հին մեծ կուսակցությունն» ստիպված էր բազմիցս շտկելու իր համագումարի գրաֆիկը նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի պատճառով: Զանազան սանիտարա-համաճարակաբանական սահմանափակումների հետեւանքով այդ կուսակցության համագումարի ծրագիրը կրել է զգալի փոփոխություններ, այն դարձել է զգալի չոփով փակ մամուլի համար:

Հարմարության համար հանրապետականների ներկայիս համագումարն ընթացել է օգոստոսի 24- 27-ը: Դրա առաջին մասը կայացել է Շառլոթ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ): Այնուհետեւ համագումարի միջոցառումները տեղափոխվել են հիմնականում Վաշինգտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս