Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը մտադիր է լքել պաշտոնը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է պաշտոնաթող լինել առողջական վիճակի վատթարացման պատճառով: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Նշվում է, որ կառավարության ղեկավարն արդեն ընդունել է համապատասխան որոշում: Սպասվում է, որ Աբեն ինքը դրա մասին կհայտարարի հատուկ մամուլի ասուլիսում, որը տեղի կունենա օգոստոսի 28-ին տեղական ժամանակով 17:00-ին (Երեւանի ժանակով 12:00-ին):

Պաշտոնաթողությունից հետո, եթե այն իրոք տեղի ունենա, կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) պետք է խորհրդարանում հաստատի նոր վարչապետի թեկնածությունը:

Ներկայումս ԼԴԿ-ն եւ նրա դաշնակիցները մեծամասնություն ունեն ազգային խորհրդարանի երկու պալատներում, ինչը թույլ կտա կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը հաստատել ընդդիմության կողմից առանց որեւիցե խոչընդոտի: Այս ամսին Սինձո Աբեն ռեկորդ սահմանեց Ճապոնիայի ամբողջ պատմության ընթացքում կառավարության ղեկավարի պաշտոնում անընդհատ մնալու տեկողությամբ:

Ընդհանուր առմամբ նա կաբինետն անընդհատ գլխավորել է 2 799 օր՝ 2012 թվականի դետեմբերին իր երկրորդ վարչապետական ժամկետն սկսվելու պահից ի վեր: 2019 թվականի նոյեմբերին Աբեն արդեն զբաղեցրել է առաջին տեղը երկրի ամբողջ պատմության ընթացքում Ճապոնիայի վարչապետի պաշտոնում մնալու տեւողությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս