Կիևը պատրաստ է դիտարկել Թուրքիան որպես Զելենսկի-Պուտին հանդիպման հարթակ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր կեսօրին Կիևում բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման հեռանկարները։
Ինչպես գրում են թուրքական պարբերականները, բանակցությունների արդյունքում Կիևը պաշտոնապես հաստատել է, որ պատրաստ է դիտարկել Թուրքիան որպես հարթակ՝ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հնարավոր անձնական հանդիպման համար։

