Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը վերադարձել է սովորական պիկետների Ստոկհոլմի խորհրդարանի մոտ
Շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգն օգոստոսի 28-ին վերադարձել է ի պաշտպանություն կլիմայի սովորական պիկետների այն բանից հետո, երբ գարնանն այդ ակցիաները, նկատի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը, տեղափոխվել էին Ինտերնետ եւ դարձել թվային: Այժմ նրան կարելի է կրկին տեսնել Ստոկհոմի կենտրոնում՝ խորհրդարանի առջեւ նույն տեղում, որտեղ 2018 թվականի օգոստոսին նա սկսել է միայնակ պիկետներ անցկացնել ի պաշտպանություն կլիմայի:
«Դասադուլի 106-րդ շաբաթը: Կրկին Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ,- գրել է Գրետան Twitter-ում:- Եթե դուք գործադուլ անեք, մի՛ մոռացեք պահպանել սոցիալական հեռավորությունը եւ հետեւել սահմանափակումներին COVID-19-ի պատճառով»:
Գրությունն արված է լուսանկարի տակ, որտեղ ակտիվիստուհին պաշտպանական դիմակով կանգնած է մի քանի համախոհների հետ խորհրդարանի շենքի առջեւ՝ «Դասադուլ հօգուտ կլիմայի» պլակատով: Թունբերգն ամբողջ աշխարհւմ հայտնի է որպես «Դասադուլ հօգուտ կլիմայի» շարժման ոչ պաշտոնական առաջնորդ, որը միավորել է գլոբալ տաքացման նկատմամբ հազարավոր ոչ անտարբեր երիտասարդների:
Նա առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի 2019 եւ 2020 թվականներին, ինչպես նաեւ նշվել մի շարք այլ պարգեւներով: Թունբերգին շնորհվել է «Տարվա մարդ» կոչումն ըստ ամերիկյան «Թայմ» հանդեսի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: