Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փոխել են պատերազմը Սև ծովում. ԿՀՎ նախկին տնօրեն

ԿՀՎ նախկին տնօրեն և ամերիկյան բանակի գեներալ Դեյվիդ Պետրեուսը հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փոխել են պատերազմը Սև ծովում. «Այն բանից հետո, երբ Ռուսաստանն օկուպացրեց Ղրիմը, Ուկրաինան այլևս ռազմածովային նավատորմ չուներ։ Փաստացի, նրանք նույնիսկ խորտակեցին իրենց իսկ սեփական առաջատար նավը (ֆլագմանը), քանի որ կարծում էին, որ չեն կարողանա պաշտպանել այն։

Եվ, այնուամենայնիվ, նրանք շարքից հանել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 35%-ը։ Նրանք խորտակել են այն։

Հետախուզությունը նրանց հայտնում է, թե որտեղ են գտնվում նավերը։ Օդային անօդաչու սարքերը որոշում են դրանց հստակ տեղորոշումը, իսկ ծովային դրոնները խորտակում են դրանք։

Ռուսներն իրենց ողջ մնացած նավատորմը փակել են մի նավահանգստում, որը գտնվում է Ուկրաինայից հնարավորինս հեռու՝ Սև ծովի արևելքում, քանի որ, ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի, նրանց արգելված է անցնել թուրքական նեղուցներով։

Այժմ Ուկրաինան ունի ծովային անօդաչու սարքեր, որոնք օդային դրոններ են արձակում այդ նավահանգստին ավելի մոտ տարածքներից՝ ոչնչացնելով նավթավերամշակման գործարանները, պահեստարանները, իսկ այնուհետև հարվածներ հասցնելով այնտեղ մնացած նավերին»։
– հայտարարել է Դեյվիդ Պետրեուսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031