Չինաստանի զինված ուժերի ընդգրկուն զինավարժանքներն ուղղված չեն այլ երկրների դեմ. ՉԺՀ
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ընդգրկուն զինավարժանքները ՉԺՀ-ի արեւելյան եւ հարավային ափի մոտ անցկացվում են մարտական պատրաստության տարեկան պլանին համապատասխան եւ ուղղված չեն այլ երկրների դեմ: Այդ մասին հայտարերել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:
«Վերոհիշյալ զինավարժանքներն ուղղված չեն որեւէ պետության դեմ»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Այս շաբաթ ՉԺԱԲ-ն անցկացնում է ընդգրկուն զինավարժանքներ. Բոհայի ծոցում դրանք տեղի են ունեցել օգոստոսի 24-ից մինչեւ 25-ը, իսկ Դեղին եւ Հարավչինական ծովերում դրանք սկսվել են օգոստոսի 24-ին եւ կավարտվեն օգոստոսի 29-ին: Զորավարժություններում լայնորեն կիրառվում են վերջրյա ուժեր եւ ծովային օդուժ: Մասնավորապես, գործի են դրված J-10 («Ցզին-10»), Սու-30ՄԿ2 կործանիչներ, ինչպես նաեւ JH-7A («Ցզյանհուն-7-Էյ») կործանիչ-ռմբակոծիչներ, KJ-200 («Կունցզին-200») ինքնաթիռներ եւ H-6 («Հուն-6», խորհրդային Տու-16-ի պատճենը) ռմբակոծիչներ:
Օգոստոսի 25-ին Չինաստանի պաշտպանության նախարարությունը խիստ նախազգուշացում է արել եւ վճռական բողոք հայտնել զինավարժանքների՝ թռիչքների համար արգելված գոտի ամերիկյան U-2 բացձրագնա հետախույզ-ինքնաթիռի ներխուժման համար: Միջադեպի ստույգ վայրը չեն հայտնել, սակայն նշվել է, որ դա տեղի է ունեցել մարտական հրաձգությունների շրջանում՝ ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Հյուսիսային գոտու պատասխանատվության տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: