Արմավիրում մանղալը ընկել է 3-ամյա երեխայի վրա

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ ժամը 22։20-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոններից մեկն է տեղափոխվել մանկահասակ երեխա․ գրում է shamshyan.com-ը։

«Պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Կ. Մ.-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Ոստիկանները պարզել են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, երեխան ծնողների հետ գտնվել է հորեղբոր՝ Արմավիրի մարզի տանը։

Տան բակում խաղալու ժամանակ երեխան անզգուշությամբ քաշել է խորովածի մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա, և նա ստացել է «գանգուղեղային վնասվածք»։

Բժիշկների մի քանի ժամվա աշխատանքի շնորհիվ՝ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը»,- նշում է լրատվամիջոցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031