Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների պլանի իրականացմանը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» փետրվարի 5-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունները և բողոքի ակցիաներ իրականացնել:
Իվանկա Թրամփը՝ Միացյալ Նահանգների նախագահի դուստրն ու խորհրդականը, ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի հարավկորեական Փհենչան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ:
Երկու մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավա նահանգում հորդառատ անձրեւների առաջացրած սողանքների հետեւանքով:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում որոշում է ընդունել պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի թեկնածու գրանցելու մասին. նա ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 6-ին Սինգապուրում Singapore Airshow 2018 միջազգային ավիասալոնի բացման ժամանակ ցուցադրական թռիչքներին նախապատրաստվելիս բռնկել է հարավկորեական ինքնաթիռներից մեկը:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ ընթացիկ տարվա նախագահական ընտրություններում ինքը կլինի այդ պաշտոնի լավագույն թեկնածուն:
Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հարկադրված է եղել պարտականությունների կատարումից ազատել եւ Օլիմպիադայի անցկացման շրջանից հեռացնել ավելի քան 1,2 հազար պահապանների նորովիրուսային վարակի տարածման պատճառով:
77 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Մահոնին: Այդ մասին հայտնել է Vulture-ը:
Պաշտոնական Թեհրանը դատապարտել է սիրիական Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների իրականացումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին «ոչ ամերիկյան» ու «դավաճանական» է որակել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների գործողությունները, որոնք չեն ծափահարել անցյալ շաբաթ Կոնգրեսի առջեւ «Երկրի դրության մասին» ուղերձով իր առաջին ելույթի ժամանակ:
Բիթքոյնի փոխարժեքը փետրվարի 6-ին ցած է ընկել 6 հազար դոլարի նշագծից, ինչի մասին վկայում են Coindesk էլեկտրոնային կրիպտոարժութային բորսայի տվյալները։
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը չի բացառում, որ Կորեայի Հանրապետություն առաջիկա այցի ընթացքում կարող է շփումներ ունենալ ԿԺԴՀ-ի պաշտոնատարների հետ, սակայն անձամբ ինքը նման հանդիպում անցկացնելու առաջարկություն չի արել:
Թայվանի ռազմաօդային ուժերի UH-60M Black Hawk սանիտարական ուղղաթիռը ծովն է ընկել Լանյույ կղզու շրջանում։
Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 6-ին ձերբակալել է երկրի Գերագույն դատարանի երկու դատավորների, այդ թվում՝ դատարանի նախագահ Աբդուլա Սայիդին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերություններն ունեն բարձր մակարդակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, ով պաշտոնական այցով Հայաստանում է:
Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանում փետրվարի 6-ին լսումներ կանցկացվեն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Ասանժի փաստաբանները խնդրում են չեղյալ հայտարարել նրա ձերբակալման օրդերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը չնայած պաշտոնապես չի հայտնել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր համաձայնության մասին, սակայն ակտիվորեն զբաղված է երդմնակալության արարողության նախապատրաստությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրովը կիքս է տվել. Ղարաբաղի շփման գոտում դիտորդներ չկան, որ ավելացվեն, Ռուսաստանն ուզում է Դոնբասում խաղաղապահների մասին պայմանավորվել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, չի կարողանում, այդ մասին է, ըստ ամենայնի, խոսքը եղել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիայի նախագահ Էրդողանին է նվիրել բրոնզե մեդալյոն, որի վրա պատկերված են հրեշտակն ու հրեշը: Դա խաղաղության հրեշտակն է, որ խեղդում է պատերազմի հրեշին, մեկնաբանել է իր նվերը Ֆրանցիսկոս պապը:
Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը: Վերջինիս բազմաթիվ մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու մասին, որը, ըստ հրամանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին:
Մեծ Բրիտանիայում հինգ կճղակներով գառ է ծնվել:
«Տեսականորեն նման կապը միայն մեկ իմաստ կարող էր ունենալ` եթե Իլհամ Ալիևը չառաջադրվեր նախագահի պաշտոնի համար, իսկ նրա փոխարեն հայտնվեր թեկնածու, որը պատերազմի հարցում ավելի կտրուկ հակումներ ունենար»:
«Չեմ հավատում կրակովյան առաջընթացի հաջողությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը:
Թուրքական անվտանգության ուժերն ու ոստիկանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված նոր գործողություններ են իրականացրել:
Եվրոպական միության փոխգործակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ կդառնա անվտանգության հարցերով մյունխենյան կոնֆերանսի գլխավոր թեմաներից մեկը. ֆորումին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 500 քաղաքական գործիչներ և բիզնեսի ներկայացուցիչներ:
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները 2017 թվականին 54 միլիոն կիբեռգրոհ են կանխել:
Իրանը կարգավորել է «Մոհաջեր-6» տակտիկական անօդաչուների սերիական արտադրությունը՝ բարձրճշգրիտ «խելացի» ռումբերով:
Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն իրենց չեն կարող թույլ տալ ժամանակ կորցնել հանրակցության կազմից թագավորության դուրս գալու շուրջ բանակցություններում: