Բաժիններ՝

Սահակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան

Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սահակաշվիլին իր տեսաուղերձում նա Ուկրաինային՝ որպես իր «երկրորդ տուն», շնորհակալություն է հայտնել, նշելով, որ այժմ վերադառնում է հայրենիք:

Սահակաշվիլին, որն այժմ գլխավորում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեն, քանիցս արտահայտվել է Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, նշելով, որ ինքը չի ճանաչում ներկայիս ղեկավարության օրինականությունը եւ ընտրություններում պատրաստ Է պայքարել առաջնագծում:

Նրա հայտարարությունների պատճառով Թբիլիսին իր դեսպանին հետ է կանչել Կիեւից. իշխանությունները նախկին նախագահի հայտարարությունները միջամտություն են համարում Վրաստանի ներպետական գործերին:

«Ուկրաինան իմ երկրորդ տունն է: Ժամանակին ես այստեղ եմ ժամանել քաղցր Վրաստանի իմ գլխավոր տնից: Ես Ուկրաինան սիրում եմ դեռ ուսանողական ժամանակներից»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Նա նշել է, որ վերջին յոթ տարվա ընթացքում շատ բան Է տեղի ունեցել եւ բավարար փորձ ու գիտելիքներ է ստացել այն բանի համար, որպեսզի ավելի լավ ծառայի իր երկրին եւ սխալներ թույլ չտա, իսկ այն, որ իր նախագահության ժամանակ սխալներ, այնուամենայնիվ, թույլ է տվել, ընդունել է:

Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, որտեղ նրա նկատմամբ մի շարք քրեական գործեր Էին հարուցել. դրանցից մի քանիսով հեռակա դատապարտվել էր բանտարկության: 2015 թվականի գարնանը նա մտել Է ուկրաինական քաղաքականություն, երբ Ուկրաինայի նախագահի պաշտոնն զբաղեցրած Պյոտր Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի մարզի նահանգապետ՝ դրանից առաջ նրան քաղաքացիություն տրամադրելով:

Սակայն արդեն 2016 թվականին Պորոշենկոն ազատեց Սահակաշվիլիին՝ հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել տարածաշրջանի զարգացման գծով իր խոստումները, այլեւ զգալիորեն վատացրել Է մարզի տնտեսական ցուցանիշները:

2017 թվականի նոյեմբերին Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից:

Ավելի ուշ Սահակաշվիլին այդ որոշման համար գանգատ է ներկայացրել ուկրաինական դատարան, այն մինչեւ այժմ չի քննվել: Նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի մայիսի 28-ին իր հրամանագրով վերադարձրել է Սահակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը: Այս տարվա մայիսի սկզբին Զելենսկին Սահակաշվիլիին նշանակել է բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս