Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ ինքը եւ իր՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) համաձայն են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ անցնում են ընդդիմություն։
Տաջիկստանի կառավարող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ՏԺԴԿ) իր նախագահին՝ պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնին, նախագահի թեկնածու է առաջադրել հոկտեմբերի 11-ին կայանալիք ընտրություններում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին կոչ է արել պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում երկու անգամ ձայն տալ իր օգտին՝ ընտրատեղամաս ներկայանալով եւ փոստով՝ հեռավար քվեարկության համակարգի արդյունավետությունն ստուգելու համար:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայում մեծ արագությամբ ավելանում են կորոնովիրուսով հիվանդների թիվը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են թշնամու թիրախները Հոմսի նահանգի արեւելքում:
Աֆղանստանի իշխանությունները գրեթե 5 հազար բանտարկյալ թալիբների են ազատ արձակել «Թալիբան» արմատական շարժման հետ կնքված համաձայնագրին համապատասխան:
Չինաստանը Ռուսաստանի հետ միասին պաշտպանելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր օգնական Քրիստոֆեր Լիդելին, որն Սպիտակ տանը պատասխանատու է քաղաքական համակարգման համար, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրելու մտադրության վերաբերյալ:
Բռնկում է տեղի ունեցել պանամական դրոշի ներքո ընթացող New Diamond նավթատար լցանավում Շրի Լանկայի ափերի մոտ:
Ոստիկանները Վաշինգտոնում աֆրոամերիկացու են գնդակահարել:
Ադրբեջանի նախագահը ընդունել է Հունաստանի նոր դեսպանի հավատարմագրերը և հանդիպման ընթացքում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունական հարաբերությունների սրման մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը սեպտեմբերի 3-ին գերազանցել է 26 միլիոնը:
Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «առանց որևէ կասկածների» թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով։
Միացյալ Նահանգները պետք է չեղյալ հայտարարի երկրի տարածքում չինացի դիվանագետների գործունեության չհիմնավորված սահմամնափակումները: Այդ մասին ասված է Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպանության՝ սեպտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:
Խաղաղ օվկիանոսի եւ Արեւելաչինական ծովի մակերեւույթը Ճապոնիայի մի շարք ափամերձ շրջաններում օգոստոսին տաքացել է մինչեւ առավելագույն բարձր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 2-ին վերսկել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ, մարտ ամսվա սկզբին դրանք դադարեցվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով:
Ես նախկինում գրել եմ՝ մատնանշելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծավորությունը ՝ իրեն պաղեստինցիների «պաշտպան» հռչակելու վերաբերյալ, միևնույն ժամանակ պահպանելով Իսրայելի հետ ռազմական, դիվանագիտական և տնտեսական կապերը:
Ավստրալիայի տնտեսությունը 2-րդ եռամսյակում 7 տոկոսով անկում է արձանագրել առաջին եռամսյակի համեմատությամբ:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ, Մանիսա նահանգից պատգամավոր ընտրված Թամեր Աքքալը սկանդալային գրառում է կատարել իր Twitter-ի միկրոբլոգում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կարգավորմամբ: Այս մասին երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների ու դասախոսական կազմի առջև ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի, նաև՝ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին, որոնք ավելի են խորացրել լարվածությունը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեմ է Հայաստանից և Ադրբեջանից հնչող՝ բանակցությունները մաքուր էջից սկսելու առաջարկներին։ Օրերս МГИМО-ի ուսանողների առաջ ունեցած ելույթի ժամանակ Լավրովը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթերում կա հանգուցալուծում, որը կարող է ապահովել արդարացիություն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ինքնաթիռները եւ մյուս երկրների ինքնաթիռները կկարողանան ուղիղ թռչել Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։
Պեկինը սեպտեմբերի 3-ից կվերականգնի ուղիղ միջազգային ավիահաղորդակցությունը ութ երկրների հետ, Ռուսաստանը դրանց թվում չկա:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել իր սպանությանը, այժմ դիպակահարներ են որոնում, որոնք կկարողանան դա անել։
Ավելի քան 80 ամերիկացի գիտնականներ՝ ֆիզիկայի, քիմիայի եւ ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պաշտպանել են Ջոզեֆ Բայդենի թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում:
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ անվտանգության մարմինները Թուրքիայի օգտին լրտեսություն անող անձի են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Տու-160 գերձայնային ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչը Ռուսաստանի ամենավտանգավոր ռազմական ինքնաթիռն է:
Ճապոնիայի նոր վարչապետի թեկնածության համար քվեարկությունն ազգային խորհրդարանում տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պաշտպանել քաղաքի մի շարք հուշարձաններ հանելու Վաշինգտոնի հատուկ հանձնաժողովի առաջարկությունը, որոնց թվում են՝ ամերիկյան մայրցամաքի առաջին հայտնագործող Քրոստափոր Կոլումբոսի եւ ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանները:
Սեպտեմբերի 2-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) աշխատանքի առաջին օրն ամառային արձակուրդից հետո Սոֆիայում տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա՝ «Ժողովրդական մեծ ապստամբություն» անվանումով: