Բաժիններ՝

Արդեն մզկիթի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիա կարգելվի մուտք գործել առանց գլխաշորի կամ շորտերով

Այն բանից հետո, երբ դարավոր քրիստոնեական տաճար, ուղղափառ քրիստոնեության կենտրոն Այա Սոֆիան զրկվեց փոքրիշատե ընդունելի թանգարանի կարգավիճակից և ստացավ մզկիթի կարգավիճակ, շատ պահպանողական մուսուլմաններ իսլամին ոչ հարիր հագուկապով Այա Սոֆիա մտնողներին սկսեցին արդեն այլ աչքով նայել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Առաջին նամազից հետո արդեն ակտիվացան իսլամի ավանդույթներին հարիր հագուկապով «մզկիթ» մտնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։

Եվ ահա ընդունված նոր կանոնների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով մզկիթի վերածված Այա Սոֆիա այցելուները չեն կարողանա մուտք գործել առանց գլխաշորի, շորտերով կամ դեկոլտե հագած։

Նման հագուկապով Այա Սոֆիա մտնել փորձող անձանց առջև հատուկ ստուգողները կփակեն դռները։

Այս ընթացքում Թուրքիայի ներսում աճել է հետաքրքրությունը Այա Սոֆիայի հանդեպ և բավականին շատ թվով մարդիկ են այցելում մզկիթի կարգավիճակ ստացած տաճար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս