Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում աշխարհի խշորագույն նավաշինական ընկերության դեմ

China Shipbuilding Group-ը մտնում է Չինաստանի այն 24 ընկերությունների եւ մասնավոր անձանց թվի մեջ է, որոնք ներառված են ԱՄՆ-ի պատջամիջոցների նոր ցանկում, հաղորդել է Splash-ը:

ԱՄՆ-ի առեւտրի նախարարության հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի 24 ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են արհեստական կղզիների կառուցմանը Հարավչինական ծովում: Պեկինը նոր արհեստական կղզիներ է կառուցում տարածաշրջանում՝ դրանցում ռազմական օդաթռիչքարաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ սպառազինությունների հականավային համակարգեր տեղաբաշխելու մտադրությամբ, որպեսզի վերահսկողության տակ առնի ափամերձ ծանծաղուտի շրջանները, որտեղ ածխաջրածինների խորշոր պաշարներ են հայտնաբերվել:

Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ում արտադրված ապրանքների, ինչպես նաեւ այն ապրանքների վաճառքի սահմանափակում, որոնք պարունակում են ԱՄՆ-ում արտադրված համալրող մասեր եւ տեխնոլոգիաներ:

China Shipbuilding Group-ը կազմվել է անցյալ տարի CSIC եւ CSSC պետական նավաշինական ընկերությունների միաձուլման շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս