ԵՄ-ն մեծացնում է ռազմական պատվերները՝ աջակցելով Ուկրաինային․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը ռազմական պատվերներ է տեղաբաշխում՝ ի շահ Ուկրաինայի զինված ուժերի, որպեսզի արտադրվեն Ռուսաստանի տարածքի դեմ «ահաբեկչական հարվածների» համար նախատեսված միջոցներ։
Միաժամանակ, ըստ Զախարովայի, եվրոպական ավելի ու ավելի շատ երկրներ բացահայտ ընդունում են, որ չեն կարող շարունակել Բրյուսելի՝ Կիևին անվերջ աջակցելու քաղաքականությունը։
Դիվանագետի խոսքով՝ Հարավարևելյան Եվրոպայի հասարակությունը տեսնում է Արևմուտքի ծրագրերի էությունը, որոնք, նրա գնահատմամբ, կարող են հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ հակամարտության։

