Բաժիններ՝

Չինաստանը և Ռուսաստանը կիսով չափ կրճատել են նավթամթերքների մատակարարումները ԿԺԴՀ-ին. ՄԱԿ-ի ԱԽ

Չինաստանից եւ Ռուսաստանից նավթամթերքների մատակարարումները ԿԺԴՀ-ին ընթացիկ տարում կիսով չափ կրճատվել են: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներնի կոմիտեի հաշվետվությունում, որը հրապարակվել է օգոստոսի 27-ին:

Կոմիտեի տվյալներով՝ հունվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակամիջոցում երկու երկրներից ԿԺԴՀ-ին Է մատաարարվել 17 հազար տոննա նավթամթերք: Անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում մատակարարումները կազմել են 34 հազար տոննա:

Հաշվետությունում նշված չեն այդքան կտրուկ նվազման պատճառները, սակայն հարավկորեացի փորձագետները դա կապում են սահմանային խիստ վերահսկողության հետ, որը ԿԺԴՀ-ի իշխանությունները սահմանել են COVID-19-ի համավարակի պատճառով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2397 բանաձեւին համապատասխան, որն ընդունվել Է 2017 թվականին, Փհենյանին մատակարարվող նավթամթերքների տարեկան ծավալը չի կարող գերազանցել 500 հազարը բարելը (60 – 70 հազար տոննան), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս