Հայաստանը բռնազավթվել է թշնամիների կողմից, ու ոչ մի ապստամբություն, ցավոք, չկա․ Նարինե Գաբրիելյան
Բելգիայում բնակվող արցախցի մեր հայրենակից Նարինե Գաբրիելյանը գրում է.
«Կյանքում չէի պատկերացնի, որ իմ հայրենիքում հնարավոր չէր լինի խոսել Արցախից, Արցախի սիմվոլները հիշատակել ու Արցախը համարյա հասցնել տեռորիստական ինչ-որ խմբավորման աստիճանի։
Մարդկանց հրահանգավորում են իրենց ձեռագործ աշխատանքներից, ստեղծած գործերից հեռացնել Արցախը հիշատակող ամեն ինչ։ Մտնում ես երևանյան հայկական շորերի խանութ՝ հայկական քարտեզները պատկերված են այլևս առանց Արցախի։ Այսօր էլ լրատվականներում տարածվեց, որ Արցախի «Տատիկ-պապիկ» մանկական նկարն են հրահանգավորել հանել։ Մարդիկ վախեցած կատարում են «վերևների» հրահանգները, որ ինչ-որ պրոբլեմներ գլխներին չսարքեն, ու ոչ մեկը չի ապստամբում այդ թշնամական քաղաքականության դեմ։ Բոլորը լուռ ու խոնարհ կատարում են այդ թշնամական հրահանգավորումները։ Մինչ նիկոլյան իրականությունում Արցախի համար հազարավորները զոհվել են՝ իրենց կյանքից էլ առավել գնահատելով այդ հայկական հողը։
Մինչդեռ աշխարհի որ ծայրում ասես ազատ կարող ես խոսել և՛ Արցախից, և՛ քո իրավունքներից Արցախի վերաբերյալ, այլ նույնիսկ բարձրաձայն բարբառովդ գոռգոռալ, ու ոչ մեկը չի համարձակվի մի թթու բառ անգամ ասել։
Հայաստանը բռնազավթվել է թշնամիների կողմից, ու ոչ մի ապստամբություն, ցավոք, չկա»։

