Բաժիններ՝

Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի պարագլխին

Կահրեում ձերբակալվել է Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի պարագլուխ Մահմուդ Իզաթը: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ Իզաթը պատասխանատու էր ասոցիացիայի զինված թեւի ստեղծման համար: Նշվում է, որ իսլամիստների պարագլուխն օգտագործել է մի քանի բնակարաններ՝ հետապնդումից խուսափելու համար:

Նրան ձերբակալելիս առգարվվել է տեխնիկա, որտեղ հայտնաբերվել է նամակագրություն Թուրքիայում «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների հետ: Իսլամիստի ձերբակալման գործողությանը մասնակցել են մի քանի հատուկ ծառայություններ: Եգիպտացի ուժայինները շարունակում են փնտրել մարդկանց, ովքեր կարող են կապած լինել Մահումդ Իզաթի հետ, նշում է հեռուստաալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31