Բաժիններ՝

Բժշկական տուրիզմից Թուրքիան ստացել է 3.2 մլրդ դոլար եկամուտ

Թուրքիան շարունակում է աճ գրանցել բժշկական տուրիզմի ոլորտում։ Թուրքիայի «Ծառայություններ արտահանողների միության» (HİB) վարչության անդամ և «Առողջապահական ծառայությունների կոմիտեի» նախագահ Մուստաֆա Էրյոուտի փոխանցած տվյալների համաձայն՝ նախորդ տարի՝ 2025-ին երկիրն այս ոլորտում ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 2025-ին բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով Թուրքիա այցելած օտարերկրացի հիվանդների թիվը կազմել է շուրջ 1.4 մլն, իսկ նրանցից ստացված եկամուտները՝ գերազանցել 3.22 մլրդ դոլարը

Ոլորտում դրական դինամիկան պահպանվել է նաև ընթացիկ տարվա սկզբին․ 2026-ի առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Թուրքիայում բուժում է ստացել ավելի քան 302.000 օտարերկրյա քաղաքացի։ Այս ժամանակահատվածում էլ ստացված եկամուտը կազմել է 761 մլն 523.000 դոլար։

Նշվում է նաև, որ մեկ հիվանդից ստացված միջին եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 39%-ով։ Ըստ թուրք մասնագետների՝ սա փաստում է, որ Թուրքիան աստիճանաբար անցում է կատարում ավելի բարձրարժեք և որակյալ բժշկական ծառայությունների մատուցմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031